Միասին կառուցենք քաղաքացիական հասարակություն

Քաղաքացիական հասարակությունը,պետությունից անկախ,սակայն պետության հետ համագործակցող կառույց է, որի անդամների միջև հաստատվել են տնտեսական, մշակութային,իրավական և քաղաքական զարգացած հարաբերություններ: Ք.Հ. գաղափարը, իրավական պետության հետ մեկտեղ ձևավորվելով իբրև փիլիսոփայական հայեցակարգ, աստիճանաբար Արևմուտքում դառնում է քաղաքական ուսմունքների կենտրոնական խնդիրներից մեկը և վերածվում է համընդանուր ճանաչում ստացած հասարակական նպատակի: Ընդանուր առմամբ տեսականորեն Ք.Հ. ենթադրում է այնպիսի հասարակություն, որում պետությունը ոչ թե հասարակությունից վեր կանգնած մի կազմակերպություն է , այլ հասարակության բաղկացուցիչ մասը, իրավական մի կառույց, որը չի միջամտում ինչպես քաղաքացիների, այնպես էլ հասարակական միավորումների, քաղաքական կուսակցությունների գործունեությանը և ի վերջո ծառայում է մարդկանց, պայմաններ ստեղծելով նրանց նախաձեռնության, ձեռներեցության, ազատ գործունեության համար և ապահովելով նրանց իրավունքներն ու ազատությունները:
Մենք արդեն 1,5 տարի փորձում ենք բարձրացնել մեր քաղաքացիների քաղաքական գիտակցությունը «Քաղաքացիական հասարակություն» facebook-յան խմբի և էջի միջոցով:
Այս բլոգի նպատակն է՝ բացահայտել այն հիմնական սպառնալիքները, որոնք վտանգում են քաղաքացիական հասարակության գոյությունը մեր երկրում:
http://www.facebook.com/groups/qahhasarakutyun/
https://twitter.com/HasarakutyunAm

http://www.facebook.com/groups/qah.has.blog/
http://www.facebook.com/qahhasarakutunej

Թողնել մեկնաբանություն