Ցեղասպանության միջազգային ճանաչումը պետք է կրկին դառնա ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթություններից մեկը

collage_GenocideԲազմիցս ասվել է , որ այսօրվա վիճակը քաղաքական դաշտում հավերժ այսպես չի մնալու: Կգա ժամանակ, տեղի կունենան լուրջ փոփոխություններ, ու սոցիալ-տնտեսական և բարոյահոգեբանական ճգնաժամի մեջ գտնվող Հայաստանում իրական իշխանափոխությունը հնարավոր կլինի և տեսանելի կլինեն իրական ուղիները, որոնց շնորհիվ այն հնարավոր կլինի իրականացնել: Բնության մեջ վակուում չի լինում, նույնիսկ քաղաքական վակուում չի լինում, այն անպայման կլցվի: Շարունակել կարդալ

Հրատարակված՝ Քաղաքականություն-ում | Թողնել մեկնաբանություն

Սահմանադրական փոփոխություններ VS սահմանադրական փոփոխություններ (version 2011)

DSC_08743..-273x300Հայաստանում՝ Փետրվարյան նեոբոլշևիկյան հեղափոխությունից հետո, սահմանադրական փոփոխությունների թեման նորից հնչեղություն ստացավ: Քաղաքական դաշտն ամբողջապես ամայացնելուց հետո,  նախագահության երկրորդ ժամկետում (ՀՀ Սահմանադրություն, Գլուխ 3, Հոդվ. 50) գտնվող Սերժ Սարգսյանը մարտի 13-ին հանդիպելով ի պաշտոնե/ՀՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամներին նշել է. «Այս ամենով հանդերձ, ես քաղաքական հավանություն կտամ հայեցակարգին  … Առավել ևս, որ իմ հանդիպումների ժամանակ քաղաքական որևէ ուժ առարկություն չի ունեցել հայեցակարգի հաստատման վերաբերյալ», այնուհետև հավելել՝ «Սկսվում է աշխատանքի նոր, ավելի բարդ ու ծավալուն, միևնույն ժամանակ՝ պատասխանատու փուլ: Վստահ եմ, որ մենք ամիսներ անց ունենալու ենքհստակ մոտեցումներով ու լուծումներով փաստաթուղթ»: Սերժ Սարգսյանն արդեն «քաղաքական հավանություն»  է տվել վերը նշված հայեցակարգին, որի հիման վրա էլ պետք է մշակվի  ՀՀ Սահմանադրության փոփոխված տարբերակի  վերջնական  տեքստը: Շարունակել կարդալ

Հրատարակված՝ Քաղաքականություն-ում | Թողնել մեկնաբանություն

Վերջին շանսը լուսանցքում հայտնված գործիչների ու քաղաքական ուժերի համար

collage_111Վերջին տարիներին քաղաքական դաշտը հստակորեն բաժանվել էր 3 մասի՝իշխանական հատված, իշխանությունների ռեալ այլընտրանքը, այսպես կոչված ոչ իշխանական ուժերը, և իրեն ընդդիմություն հռչակած հատվածը, որն իրականում սերտորեն համագործակցում էր իշխանությունների հետ և իր գլխավոր թիրախ էր դիտարկում ոչ իշխանական ուժերին:

«Ռադիկալ ընդդիմադիրները» ոչ իշխանական ուժերին մեղադրում էին գրեթե ամեն ինչում՝ռուսամետության մեջ, Հայաստանին Մաքսային միության դուռը հասցնելու համար, ԵՄ-ի հետ բանակցությունների տապալման համար և այլն: Սակայն գլխավոր մեղադրանքը կայանում էր նրանում, որ, ըստ «ռադիկալների» ոչ իշխանական բևեռն իրենց տեղ չէր տալիս քաղաքական դաշտում ու խանգարում էր իրական պայքար մղել Սերժ Սարգսյանի իշխանության դեմ: Բաց տեքստով կամ քողարկված նման դիրքորոշում ունեին քաղաքականությամբ զբաղվող մի շարք անձիք, սկսած Արամ Զավենի Սարգսյանով ու Դավիթ Շահնազարյանով, ավարտած` Արարատ Զուրաբյանով, Ալիկ Արզումանյանով, Զարուհի Փոստանջյանով ու Նիկոլ Փաշինյանով: Շարունակել կարդալ

Հրատարակված՝ Քաղաքականություն-ում | Թողնել մեկնաբանություն

«Սեղմվելով պատին` ստանում ենք հենման կետ»

100oboi_ru_komar_8-727_stone_wall-stenaՀայաստանի քաղաքական դաշտն այսօր ակնհայտորեն անապատի է վերածվել:Ցավոք սրտի, որոշ ժամանակ երկիրը մնալու է Սերժ Սարգսյանի ու նրա մտերիմների ձեռքերում և իրենք ռեալ ու հզոր ընդդիմախոս չեն ունենալու: Սակայն դա չի նշանակում, որ այս վիճակը շատ երկար ժամանակ է կանգուն մնալու: Իհարկե, պետք է փաստել, որ Սերժ Սարգսյանին,ցավոք, կհաջողվի փոխելՍահմանադրությունը, քանզի այսօր չկա ուժ, որը միայնակ կկարողանա խանգարել Սարգսյանին: Չկա մի ուժ, որը կկարողանա համախմբել իր շուրջ ժողովրդին ու իր վճռական«ոչ»-ն ասել այս իշխանություններին ու իրենց վարած քաղաքականությանը: Սակայն որքան էլ սա զարմանալի հնչի, հենց այս իրավիճակը կարող է ճանապարհ բացել երկրում իրական փոփոխություններ իրականացնելու համար: Շարունակել կարդալ

Հրատարակված՝ Քաղաքականություն-ում | Թողնել մեկնաբանություն

«Որտեղի՞ց ենք մենք եկել: Ովքե՞ր ենք մենք: Ո՞ւր ենք մենք գնում»

9999064Փոլ Գոգենի կտավը, որը կոչվում է «Որտեղի՞ց ենք մենք եկել: Ովքե՞ր ենք մենք: Ո՞ւր ենք մենք գնում» ամենալավն է նկարագրում այն իրավիճակը, որում մենք այսօր հայտնվել ենք: Ցեղասպանության 100-ամյակի տարում Հայաստանում այնպիսի իրադարձություններ տեղի ունեցան, որոնք կրկին ստիպում են մեզ խոսել մեր պատմության, մեր ապագայի ու մեր առաքելության մասին:

Մենք եկել ենք դարերի խորքից, մենք հայ ենք ու մենք այսօր կանգնած ենք պետականության կորստի վտանգի առջև: 7 տարվա ընթացքում իշխանությունները կարողացել են ապացուցել, որ իրենց շահերը խորապես հակասում են Հայաստանի ու Արցախի շահերին: Իսկ այն փաստը, որ այսօր երկրի քաղաքական դաշտը անապատացված վիճակում է, ավելի է մեծացնում այդ վտանգը: Շարունակել կարդալ

Հրատարակված՝ Քաղաքականություն-ում | Թողնել մեկնաբանություն