Հերհեր

Հերհեր, գյուղ (ԼՂՀ Մարտունու շրջանում)։ Պատմական վկայություններում առաջին անգամ հիշատակվում է XIV դարի արձանագրություններում։ Եղել է Վարանդա շրջանի հոգևոր կենտրոններից մեկը, այստեղ գտնվել է Ամարասի Սբ. Գրիգորիս վանքի ամառանոցը։ Գյուղը տարիների ընթացքում բաժանվել է երկու մասի՝ Վերին և Ներքին Շեն։ Գյուղը ունի 12 փողոց և ճանապարհով կապված է Քարահունջ, Սոս և Կարմիր Շուկա գյուղերի հետ։ Գյուղում գործում է դպրոց և մարզադահլիճ, կառուցված ֆրանսիական բարերարների օգնությամբ 2000 և 2011 թվականներին։

04082012523

Հերհերը ունի շատ երկար պատմություն, ինչպես Արցախի մյուս գյուղերը, և այդ պատմությունը պահպանվել է քարերի և աղբյուրների մեջ: Մարդիկ այստեղ ապրել են հին ժամանակներից և շարունակում են  ապրել:

1950-ական թվականներին, Հերհեր գյուղի մոտ, ճանապարհ կառուցելու ժամանակ, գտնվել է հին գերեզման կարասային տիպի հարուստ թաղումներով նախաքրիստոնեական ժամանակների, ինչը վկայում է Հերհեր գյուղի տեղում հնադարյան բնակավայրի առկայության մասին։

Սբ. Աստվածածին (Ըստուձյունունունտակ) մատուռի ավերակները (կառուցման թիվը անհայտ է)

Սբ. Աստվածածին (Ըստուձյունունունտակ) մատուռի ավերակները (կառուցման թիվը անհայտ է)

Վարանդայի շրջանը միշտ առանձնանում էր պատմական «անկայունությամբ», և Արցախի պատմությունը կառուցվում էր մի մասով այս նահանգի շուրջ: Պարսիկների, արաբների, մոնղոլները և թուրքերի դեմ մղած պայքարը միշտ սկսվում եր այստեղից: Տեղի բնակիչները մինչ օրս կրում են այդ հավերժ պայքարի նշանները:

1726 թվականին օսմանական զորքերի մի մասը գիշերելու նպատակով կանգ է առել այս շրջանում, տեսնելով տեղացիների բարյացակամությունը, բայց գիշերը գյուղացիները ոչնչացրեցին օսմանական ջոկատը:

«Յերե ճյուր» աղբյուր

«Յերե ճյուր» աղբյուր

«Հոռուն քոլ» աղբյուր (1842 թ.)

Ղարաբաղյան հակամարտության տարիներին գյուղի տղամարդկանց մեծամասնությունը մասնակցել է Մարտունու շրջանի պաշտպանության մարտերում, թվով 165 հոգի:

Ազատամարտիկներին նվիրված հուշարձան Հերհերում (1995 թ.)

Խորհրդային իշխանությունը ստեղծեց այստեղ աշխատատեղեր և կարգավորեց գյուղատնտեսությունը սակայն սովետական իշխանությունը շատ մեծ վնաս է հասցրել գյուղի քրիստոնեական հուշարձաններին: Ոչնչացվեցին դարավոր կաղնիները և խաչքարը: Խորհրդային իշխանությունը նաև թշնամացրեց գյուղի բնակիչներին, հետապնդելով գոյություն չունեցող «թևանիստներին»:

Հերհերի հին գերեզմանը (XVII դար)

Եկեղեցիները վերածվեցին գոմերի, պահուստների կամ գյուղական ակումբների, իսկ 90-ականներին վանքերը և եկեղեցիները դատապարտված էին ամայացմանը կամ լավագույն դեպքում մասնավոր վերականգմանը: Այդպիսի ճակատագրի արժանացավ նաև Ամարաս վանքի ամառանոցը՝ Սբ. Գրիգորիս եկեղեցին, որը կառուցված էր 1665 թվականին: Այս գյուղը դեռ պահպանել է հին ժամանակների շունչը, ինչպես նաև Ամարասի վանքը և կրում է իր վրա Արցախի պատմության ամենակարևոր իրադարձությունների հիշողությունը:

Հերհերի բնակիչների մի մասը պատերազմից հետո թողեց իր գյուղական տունը և մեկնեց արտասահման կամ քաղաք, բայց մեծ մասը մնաց այստեղ, որ գյուղը շարունակի իր կյանքը: Այսօր դժվար է գյուղացու կյանքը, սակայն ոչ ոք չի բողոքում: Նորանկախ Արցախի Հանրապետությունում բնակավայրերը ստանում են մշտական օգնություն, սակայն պետության ռեսուրսները ինչ-ինչ պատճառներով խիստ սահմանափակ են: Արոտները և անցյալում մշակվող հողերը մնացել են անտեր, և գյուղացիները ակնկալում են միայն օգնություն պետության կողմից: Տեղացիները չեն հուսալքվում և հավատում են, որ նրանց սպասում է լուսավոր ապագա:

Այս նյութը հրատարակվել է Պատմություն, Քաղաքականություն-ում և պիտակվել , , , , , , ։ Էջանշեք մշտական հղումը։

Թողնել մեկնաբանություն