Քաղաքական աստղագուշակ 4

#4. Աստղերի ուշադրության կենտրոնում է Հրանուշ Հակոբյանը.

По гороскопу Грануш Грантовна овен.

Немного информации о данном знаке.

Градус эклиптики – 0-30. Зона – Брахма. Стихия – Огонь. Крест качеств – кардинальный. Тип обители – ночная. Управители – Марс, (Плутон). Экзальтат – Солнце.

Աստղերը, հիշելով անցյալը, խորհուրդ են տալիս տիկին Հակոբյանին ամեն մի «Գագարինին» իրա օֆիսում չընդունել: Առավել ևս, որ «Գագարինի» իբր թե NASA-ից ստացած նամակը եկել էր հետևյալ հասցեին (nasa66@mail.ru): Աստղերը «ուվեռենի» ասում են, որ  vor  NASA-ն mail. Ru-ից պրինցիպիալ չի օգտվում:  Դրա համար հաջորդ անգամ միքիչ ուշադիր է պետք լինել:

Հրանուշ Հակոբյանի էկզալտ՝ Արևը, խորհուրդ է տալիս «Արի տուն» ծրագիրը փոխարինել «Հելե՛ք էս երկրից» ծրագրով: Այդ ծրագրի շրջանակներում աստղերը հուշում են Հրանուշ Հակոբյանին, իր ՀՀԿ-ական կուսակիցներին ու Սևանի քաղաքապետին գնալ Ռուսաստան, բիզնես դնել (եթե մինչև հիմա չունեն) ու ժողովրդի համար փող ուղարկել: Էկզալտը վստահեցնում է, որ դրանից հայ ժողովուրդը ավելի շատ օգուտ կունենա:

Հրանուշ Հակոբյանի ղեկավարող Պլուտոնը խորհուրդ է տալիս վերջ ի վերջո միքիչ սիրուն ձևով ԱԺ-ում նստել: Չէ, Պլուտոնը իհարկե հասկանում է, որ մարդը ուղղակի զարմացած է, թե ոնց կարա ԱԺ-ում հայտնվի ու դիսկոմֆորտ ա զգում: Բայց, Հրանուշ ջան, ինքդ էլ տեսնում ես, որ սիրուն չի: Մենակ Սերժ Սարգսյանը պետք ա սիրունության մասին խոսա, որպեսզի զգաք, որ սիրուն չի, ու Տարոն Մարգարյանը ստեղ կապ չունի:

Հրանուշ Հակոբյանի մյուս կառավարիչ Մարսը (էս վերջին դեպքերի հետ կապված, որ Սիրիայից ընտանիքին վտարեցին Հայաստանից, ասելով, որ իրենք ասորի են և ապօրինի փորձում են օգտագործել Հայաստանի տարածքը, որպես տարանցիք) խորհուրդ է տրվում երկրից վտարել նաև Էդուարդ Շարմազանովին, չէ որ նա հույն է: Եվ որտեղ են գարանտիաները, որ նա Հայաստանի տարածքը չի օգտագործում իր սեփական շահերի համար և չի ընկալում այս երկիրը, որպես տարանցիք:

Աստղերը  հիշեցնում են Հրանուշ Հակոբյանին և իր կոլեգաներին, ինչպես նաև իրենց ղեկավարին, որ եթե 1915 թվականին այլ երկրներում լիներ նույն քաղաքականությունը գաղթականների հետ կապված, որը առկա է այսօր Հայաստանում, ապա նրանց մեծ մասը գոյություն չէին ունենա:

Եվ վերջում աստղերը ասում են, որ մինչև սփյուրքահայությանը դիմելը բողոքի ցույցեր կազմակերպելու և վրդոհմունքի արտահայտման կոչերով, պետք է ժամանակ առ ժամանակ աջակցել Սփյուրքի հայությանը, այլ ոչ թե հիշել նրանց մասին միայն նեղության մեջ:

Հ.Գ. Տեքստը գրված է լեզվի տեսչության բոլոր ուղղագրական պահանջների համաձայն:

Քաղաքական աստղագուշակ 3

Այս նյութը հրատարակվել է Հումոր և նկարներ, Քաղաքականություն-ում և պիտակվել , , , , , , , , , , , , , ։ Էջանշեք մշտական հղումը։

Թողնել մեկնաբանություն