Քաղաքական աստղագուշակ 8

c_2980a214b75c882071b460a9021603f2#8.  Աստղերի ուշադրության կենտրոնում է Էդուարդ Շարմազանովը:  Աստղերն այս կողմ այն կողմ չեն ընկնելու և չեն ասելու, թե որն է Շարմազանովի էկզալտը. աստղերը պարզապես իրենց տեսակետը կներկայացնեն: Աստղերը չեն խոսում այն մասին, որ Շարմազանովը այն կուսակցության մամլո խոսնակն է, որը ցնդող կնիքներով է իր լեգիտիմությունը պահպանում, իսկ նրա անդամ վարչապետ Տիգրան Սարգսյանը շատ հաճախ հիշում է իր պապիկին:

Միաժամանակ, աստղերը խորհուրդ են տալիս պարոն Շարմազանովին շաբաթվա ընթացքում Չերչիլին և Գյոթեին ցիտելու փոխարեն մտածել այն մասին, թե ինչո՞ւ և ինչպե՞ս իր նման ոչ կոմպետենտ մարդկանց ղեկավարությամբ 2008 թվականից ի վեր Հայաստանում աղքատությունը աճեց մինչև 36 տոկոս:

Աստղերը խորհուրդ են տալիս շատ չնյարդանանալ և “Արտագաղթի Տիկոի” նման գնալ 16 միլիոնի դասախոսություններ կարդալ գյուղացիներին, օրինակ, Գյումրիի տեխնոպարկի մասին կամ էլ այն բանի մասին, թե ինչպես կարելի է ԱԺ ելույթի ժամանակ «Սերժ Սարգսյան» բառակապակցությունը կրկնել 25 անգամից ավել կամ ինչպես կարելի է նույնիսկ մարդկանց բարևելուց ասել “ինչպես ասաց Սերժ Սարգսյանը` բարև ձեզ”: Լարվածության դեպքում աստղերը հիշեցնում են, որ կարելի է դիմել Արմեն Աշոտյանի և Կարեն Ավագյանի թրեյնինգներին` անդրադառնալով այն մտքին, որ դուք շատ “լուրջ” քաղաքական գործիչ եք:

Մոտակա օրերին սպասվող քաղաքական ցունամիի հետ կապված (Գ. Ծառուկյանի առաջադրման մասին) աստղերը հուշում են, այնուամենայնիվ, չհանդիպել «փուչիկ» Կարենի հետ: Դա շատ վտանգավոր է: Եվ ընդհանրապես, աստղերը խորհուրդ են տալիս քիչ նեռվայնանալ. ընտրարշավը դեռ չի մեկնարկել, բայց պարոն Շարմազանովը այդքան նյարդայնանում է, նեղվում է, լարվում է, բայց դե նյարդային բջիջները Մուկուչյանի կնիքների նման են՝ շատ շուտ են ցնդում:

Քաղաքական աստղագուշակ 7.

«Քաղաքացիական հասարակություն»

Այս նյութը հրատարակվել է Հումոր և նկարներ, Քաղաքականություն-ում և պիտակվել , , , , , , , , , , , ։ Էջանշեք մշտական հղումը։

Թողնել մեկնաբանություն