Զրկե՛լ քաղաքագետ կոչվելու իրավունքից:

ПолитологияՎերջերս մենք ավելի ու ավելի հաճախ ենք ականատես լինում այն բանին, երբ մարդը, ընկնելով որևէ պաշտոնի կամ աթոռի հետևից ոչ միայն մոռանում է, որ ինքը այս կամ այն մասնագիտության տեր է, այլ ընդհանրապես մոռանում է, որ մարդ է:

Ցավոք, այսօր մեր երկրում ամեն ինչը այնքան  խառն է, որ շատերի համար բարոյականությունը և մասնագիտական էթիկան դարձել են մի անծանոթ, արտառոց բառեր և պահելաձև: Այսօր կարդացի «Քաղաքագետների» միության հայտարարությունը, որը կապված է Հմայակ Հովհաննիսյանի հետ: Չանդրադառնալով այդ խայտառակ, քաղաքագիտություն հետ ոչ մի կապ չունեցող հայտարարությանը ամբողջությամբ, ուզում եմ Ձեր ուշադրություն դարձնել հետևյալ հատվածին. «…պատգամավոր ընտրված քաղաքագետից մանդատ խլելը…»:  Այս հատվածից հետո կարելի է այլևս չկարդալ, քանի որ իսկական քաղաքագետը, իմանալով մայիսյան ընտրությւոնների արդյունքները երբեք չեր անի նմանատիպ հայտարարութույն, համարելով այն քաղաքագիտության հետ ոչ մի կապ չունեցող: Բանն այն է, որ այս հայտարարությունը տարածող իրենց քաղաքագետ կոչող մարդիք այնքան են տարվել աթոռին և պաշտոնին հասնելու մտքով, որ մոռացել են, որ քաղաքագիտությունը և քաղաքականությունը տարբեր բաներ են: Քաղաքագիտությունը առաջին հերթին գիտություն է, որը սահմանում է, որ կուսակցության նպատակն է իշխանությանը հասնելու շնորհիվ կյանքի կոչել իրենց ծրագրերը: Այսինքն, առաջնայինը այստեղ ոչ թե իշխանությանը, այլ հենց ծրագրերի իրականացման հնարավորությանը հասնելն ու այդ ծրագրերը կյանքի կոչելն է, ինչը հնարավոր է իշխանական ռեսուրս ունենալու պարագայում: Եթե այս` քաղաքագիտական տեսանկյունից դիտարկենք մայիսյան ընտրությունները, ապա կտեսնենք, որ ԲՀԿ-ն,  հրաժարվելով  մանդատներից, շատ ճիշտ քայլ է արել, քանի որ ՀՀԿ-ի և ՕԵԿ-ի մեծամասնություն կազմած պարագայում հնարավորություն չուներ կյանքի կոչել իր ծրագրերը, ինչը մանդատներից հրաժարվելու հիմք է հանդիսացել: Այս ամենի պարագայում գիտության տեսանկյունից ԲՀԿ-ն շատ ճիշտ քայլ արեց, չմոռանալով, թե ինչ նպատակներ պետք է հետապնդի կուսակցությունը: Իսկ ահա Հմայակ Հովհաննիսյանը մոռացել է, թե ինչ է կուսակցությունը, ինչպես նաև մոռացել է, որ ինքը առաջին հերթին քաղաքագետ է և իրավունք չունի մոռանալ տեսության մասին, քանի որ ինքը իրեն քաղաքագետ է համարում: Բայց արի ու տես, որ նա ոչ միայն մոռացել է, դավաճանելով իր մասնագիտությանը, այլ նաև շարունակում է արժեզրկել քաղաքագետ կոչվելու իրավունքը և անտեսել գիտական էթիկան:

Այս ամենից հետո մեր գիտական խորհուրդները պետք է ուղղակի հայց ներկայացնեն համապատասխան մարմիններին, պահանջելով զրկել Քաղաքագետների միության անդամներին իրենց կոչումներից, քանի որ այդ մարդիք մոռացել են, թե ինչ է քաղաքագիտական տեսությունը և ընդհանրապես քաղաքագիտությունը,  և այլև քաղաքագետ կոչվելու իրավունք չունեն: 

«Քաղաքացիական հասարակություն»

Այս նյութը հրատարակվել է Քաղաքականություն, Քաղաքացիական հասարակություն-ում և պիտակվել , , , , , ։ Էջանշեք մշտական հղումը։

Թողնել մեկնաբանություն